Երբ մարդկանց անհրաժեշտ է ատամնաբուժարան, ավտովերանորոգման կետ, սրճարան կամ նոտարական գրասենյակ, նրանք առաջին հերթին բացում են Google Maps-ը։ Եթե ձեր բիզնեսը գրանցված չէ քարտեզի վրա կամ ունի սխալ տվյալներ, դուք ամեն օր կորցնում եք տասնյակ տաք հաճախորդների, ովքեր գտնվում են ձեր հարևանությամբ։
Գրանցման գործընթացը սկսվում է Google Business Profile (նախկինում՝ Google My Business) հարթակից։ Անհրաժեշտ է մուտքագրել ընկերության ճշգրիտ անվանումը, ընտրել հիմնական գործունեության կատեգորիան (օրինակ՝ «Restaurant», «Web Designer», «Law Firm») և նշել ֆիզիկական հասցեն։ Հայաստանում շատ կարևոր է ճիշտ տեղադրել քարտեզի կարմիր նշիչը (Pin), քանի որ շատ փողոցների հասցեագրումը Google-ում կարող է մի փոքր շեղված լինել։
Հաջորդ կարևոր փուլը վերիֆիկացիան է (հաստատումը)։ Google-ը պետք է համոզվի, որ ձեր բիզնեսն իսկապես գոյություն ունի նշված հասցեում։ Վերջին շրջանում Հայաստանի համար ամենահաճախ կիրառվող եղանակը կարճ տեսանյութի նկարահանումն է (Video Verification), որտեղ ցուցադրվում են փողոցի անվանումը, շենքի մուտքի ցուցանակը և գրասենյակի ներքին տարածքը։
Գրանցումից հետո պրոֆիլը պետք է մշտապես պահել ակտիվ վիճակում․ ավելացնել լուսանկարներ, պատասխանել հաճախորդների բոլոր կարծիքներին (Reviews) և պարբերաբար տեղադրել նորություններ ու հատուկ առաջարկներ։
